ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Երկրիցս տղերքն են մնալու

Երկրիցս տղերքն են մնալու
01.12.2023 | 16:31

Երկրիցս երազը խլեցին,

երազից` երկիրս,

երգիցս բառերը խլեցին,

բառերից` երգերս,

երկրիցս տղերքին են խլում,

տղերքից` երկիրս...

Երկրիցս տղերքն են մնալու,

տղերքից` երկիրս:

Ռուզան Հովասափյան

Դիտվել է՝ 6269

Մեկնաբանություններ